![](https://armlur.am/wp-content/uploads/2012/03/01//19148.jpg)
Ձմռան երեք ամիսների ընթացքում Ճապոնիայի գրեթե բոլոր շրջաններում ձյան տեղումների ռեկորդային ցուցանիշ է գրանցվել, որոնք խլել են 115 մարդու կյանք,-հայտնում է Itar Tass -ը:Առավել շատ տեղումներ գրանցվել են հունվար-փետրվար ամիսներին Ճապոնական ծովի ափամերձ շրջանում: Վատ եղանակային պայմաններից տուժել է նաեւ մայրաքաղաք Տոկիոն, որտեղ ձմռան վերջին օրը տարբեր կոտրվածքներով հոսպիտալացրել են 40 մարդու: