«Ես շատ բանի ցանկություն ունեմ, պետք ա իրականացվի, ո՞վ ա իրականացնողը: Ցանկանում եմ հարստանալ, առողջանալ, նիհարել, շատ էրեխեք ունենալ»:
Դե իհարկե, կյանքն առանց երազանքների անհետաքրքիր կդառնա նույնիսկ նման մարդկանց համար: Բայց երազանքների իրականացնողն ուրիշ էլ ով, եթե ոչ Շմայսը պետք է լինի: ՀՀԿ-ն, իհարկե, դեռ կորոշի նրա առաջադրվել-չառաջադրվելու հարցը, եւ դժվար է ասել, թե դա ինչքանով կօգնի Մովսիսյանին` կատարելու մյուս ցանկությունները: Մնացած երազանքների դեպքում հաստատ կուսակցությունը չի կարող խթան հանդիսանալ: Առողջ ապրելակերպը հնարավորություն կտա ավելորդ քաշից ազատվել: Իսկ եթե Աստված բարեհաճ գտնվի, ապա Շմայսը շատ երեխաներ էլ կունենա: Հետեւաբար ճակատագիրը չարժե կապել ՀՀԿ-ի որոշումների հետ: