Երբ Երեւանի Աբովյան փողոցից էլիտար կրպակները տեղափոխվեցին Մաշտոցի պուրակ, մի շարք բնապահպանական կազմակերպություններ աղմուկ բարձրացրին: Օրեր շարունակ երիտասարդները պուրակում շինարարներին արգելում էին որեւէ գործողություն կատարել: Արդյունքում հաղթեց քաղաքապետարանի համառությունը: Նրանք ոստիկանների օգնությամբ ավարտեցին կրպակների շինարարությունը: Հենց ավարտելու օրը ՀՀ նախագահին կից Հանրային խորհուրդը քննարկում կազմակերպեց այդ թեմայով:
Հարց. Ուշացած չէ՞ր արդյոք Հանրային խորհրդի քննարկումը, որը եւս իրավիճակի վրա որեւէ ազդեցություն չունեցավ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, ուշացած էր, եւ քանի որ Հանրային խորհրդի քննարկումը որեւէ ազդեցություն չունեցավ, ապա կարեւոր չէ` երբ կքննարկեն կամ ինչ: Երիտասարդների բողոքներից հետո ինչ-որ արձագանք եղավ, բայց այն ուշացած էր եւ որեւէ օգուտ չտվեց:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության
պատգամավոր
ՊԱՏԱՍԽԱՆ. Ես կարծում եմ, որ այդ խորհուրդը ձեւական ինչ-որ բան է, որն ուղղորդվում է իր պարագլխի կողմից: Եւ ես նաեւ համոզված եմ, որ երիտասարդները հասնելու են իրենց ուզածին, եւ այդ տաղավարներն ապամոնտաժվելու են:
ՊԱՏԱՍԽԱՆ. Անիմաստ քննարկումներ են անիմաստ մարդկանց կողմից: Բնականաբար, այդ տաղավարները պետք է դուրս հանվեն այդտեղից, դրանց տեղը այդտեղ չէ: Ուղղակի առայժմ այս պայքարում հաղթում է հանրապետության չինովնիկը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Անիմաստ հարց եմ համարում` սխալ ձեւակերպված, եւ չեմ հասկանում` ինչ պատասխան եք ակնկալում: Կներեք, ես զբաղված եմ:
Հանրային խորհրդի նախագահ
ՊԱՏԱՍԽԱՆ. Ո՛չ, չեմ կարծում, որ ուշացած էր, շատ տեղին էր ու ժամանակին: Ասեմ ավելին, Հանրային խորհուրդը լույս սփռեց այս խնդրի լուծման վրա, նրանց առաջարկներն ուղարկվեցին քաղաքապետարան եւ էապես օգնեցին բոլորին:
ՀՔԴՄ նախագահ
Պատրաստեց ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ