Ամերիկացի գործարարը վաճառքի է հանել Սվետտ քաղաքը, որի միակ սեփականատերն ինքն է: Հարավայի Դակոտա նահագում գտնվող բնակավայրը Լենս Բենսոնը գնահատել է 400 հազար դոլար: Ստացված գումարը գործարարը ծախսելու է իր բիզնեսի ընդլայնման համար:
1940թ.-ին Սվետտում բնակվում էր 40 մարդ: Այնտեղ կար փոստային բաժանմունք, մի քանի տներ և մթերային խանութ: Տարիների ընթացքում քաղաքի սեփականատերերի թիվը կրճատվել է, մինչև որ 1998թ.-ին այն գնել է Բենսոնը: Ավելի ուշ գործարարը քաղաքը տվել է իր նախկին կնոջը, սակայն 2012թ.-ին վերականգնել է քաղաքի նկատմամբ իր իրավունքը:
Ներկայում Սվետտի միակ բնակիչը Բենսոնն ու նրա նախկին կինն են: Քաղաքը բաղկացած է բարից, արհեստանոցից, երեք կցասայլերից և ամուսինների տնից: Բարը մեծ հեղինակություն է վայելում տեղի ֆերմերներին շրջանում, քանի որ 15 կմ շառավիղով միակ տեղն է, ուր ոգելից խմիչք են վաճառում, տեղեկացնում է rosbalt.ru-ն: