Ըստ Բեն Գուրիոնի անվան համալսարանի գիտնականների քաշը գցելը շատ ավելի հեշտ է, քան այն պահպանելը: Կայուն արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է հրաժարվել ձվից և ընդեղենից, հայտնում է meddaily.ru -ն: Գիտափորձի ընթացքում 322 կամավորներին բաժանել են երեք խմբի: Մի խումբը միջերկրածովյան դիետա է պահել, մյուսը ածխաջրածնի ցածր պարունակությամբ դիետա, երրորդ խումբն էլ ճարպի ցածր պարունակությամբ դիետա, որը ի դեպ, եղել է ամենաարդյունավետը: Կես տարի անց գիտափորձի մասնակիցները, ովքեր հիմնականում սնվել են մսով և ձկով, միջին հաշվով նիհարել են 6.4 կգ-ով: Միջաերկրածովյան դիետային հետևող կամավորները (ձուկ, աղցաններ, ընկույզ) նիհարել են 4.9 կգ-ով, իսկ ճարպի ցածր քանակ պարունակող դիետան նպաստել 4.7 կգ-ով նիհարելուն: Իմիջայլոց, միջերկրածովյան դիետայի գաղտնիքը կայանում է ոչ միայն ընդեղենի քիչ օգտագործման մեջ, այլ նաև հացի, կարտոֆիլի և մակարոնեղենի:
Ձուն եվ ընդեղենը նպաստում են գիրացմանը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ