Միշտ չէ, որ կոկորդիլոսը հաղթում է ջրում (վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, բնության մեջ կան չգրված օրենքներ, որոնց հաշվին պահպանվում է հավասարակշռությունը վայրի միջավայրում:

Կոկորդիլոսներն իրենց ուրույն տեղն են զբաղեցնում վայրի բնության կերակրաշղթայի ամենաբարձր տեղերում արդեն շուրջ 60 միլիոն տարի և լինելով երկկենցաղ կենդանի՝ համարվում են անգերազանցելի գիշատիչ ջրում: Նրանց կարելի է դասել իդեալական գիշատիչների դասին, մեխանիզմ՝ ստեղծված սպանելու համար:

Սակայն ինչպես ամենուր, բնության մեջ ևս օրենքները երբեմն խախտվում են:

Տեսանյութում երևում է, թէ ինչպես է մեկ այլ՝ ոչ պակաս ահեղ գիշատիչ հովազը գաղտագողի մոտենում սողունին և հարձակվում վերջինիս վրա:

Կատվազգի ներկայացուցիչը կոկորդիլոսի «հախից գալիս է» հենց վերջինիս համար իդեալական որսի վայր հանդիսացող տեղում:




Լրահոս