Տիտանիկ նավը խորտակվել է Լուսնի պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես գրում է Daily Telegraph-ը, շուրջ մեկ դար “Տիտանիկի” խորտակման մեղքը կրած այսբերգը այժմ կարող է ներում ստանալ: Նոր վարկածի համաձայն`”Տիտանիկի” խորտակման պատճառը Լուսինն է եղել: Ըստ գիտնականների ` 1912-ի հունվարի դրությամբ մի շարք աստղագիտական գործոններ են համընկել, այդ թվում` 1400 տարվա մեջ Լուսնի առավելագույն մոտեցումը Երկիր մոլորակին: Այս ամենի պատճառով Կանադայի ափերից հսկայական այսբերգներ են առանձնացել և գնացել դեպի հարավ: Դրանցից մեկն էլ, ինչպես հայտնի է 1912-ի ապրիլի 14-ին բախվեց “Տիտանիկին”` խլելով 1500 մարդու կյանք: Տեխասի պետական համալսարանի ֆիզիկոս Դոնալդ Օլսոնն ասում է, որ լուսնային կապը կարող է բացատրել այն, թե ինչու այդ օրը նավի ճանապարհին այդքան շատ սառցաբեկորներ են հայտնվել: Օլսոնն ասում է, որ 1912 թվականի հենց հունվարի 4-ին Լուսինն ու Արևը գտնվել են այնպիսի գծի վրա, որ դրանց գրավիտացիոն ձգումները մեծացել են միմյանց շնորհիվ: Միևնույն ժամանակ այդ ամսին Լուսինը 1400 տարիների ընթացքում ամենամոտ դիրքում է գտնվել Երկիր մոլորակի նկատմամբ: Գիտնականներն ասում են, որ դրա նախորդ օրը Երկիրը մեկ տարվա մեջ ամենաշատն է մոտեցել արևին:




Լրահոս