Շուշան Պետրոսյանը համապատասխան փաստաթղթեր է ներկայացնելու ՀՀԿ-ին անդամագրվելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր “Հայացք” օրաթերթը հրապարկում էր տպագրել, որտեղ նշվում է, որ այս շաբաթվա վերջում երեք-չորս երգիչ-երգչուհիներ կանդամագրվեն ՀՀԿ–ին կամ առանց անդամագրվելու կհայտնվեն նախընտրական ցուցակի անցողիկ տեղերում և առաջինը կլինի երգչուհի Շուշան Պետրոսյանն է։ “Դե գերդաստանից մեկը հաստատ պետք է պատգամավոր լինի։ Ինչպես հայտնի է, Շուշանի հորաքույր Ալվարդ Պետրոսյանը հաջորդ խորհրդարանում չի լինի”,- հեգնել էր թերթը։Tert.am-ը զրուցել է Շուշան Պետրոսյանի հետ` պարզելու համար, թե որքանով է համապատասխանում իրականությանը հրապարակված տեղեկատվությունը: Ինչպես պարզ դարձավ երգչուհին հենց այդ պահին ընթերցում էր թերթը և անչափ վրդովված էր հրապարակումից. “Տգեղ տեքստ է տպվել, ես հենց նոր կարդում էի: Այդքան թեփի նման ե՞մ ես: Ի՞նչ է նշանակում, որ գերդաստանից մեկը պիտի լինի: Ո՞նց կարելի է սենց կեղտոտ բաներ գրել մինչև էդ ամպագոռգոռ մտքեր էիք ասում, որ Շուշանին սիրում եք իր հայրենասիրության համար է: Ես կրակն ե՞մ ընկել, որ մեր ընտանիքից պատգամավոր կա: Ի վերջո ես երգում եմ Ձեզ համար ու փորձում եմ մաքրամաքուր պահել իմ ոլորտը` զերծ մնալով թուրքացած ռաբիսից: Ու էս մակարդակով ուզում ենք երկիր կառուցե՞նք: Նենց կուզեի նայել էդ գրողի աչքերին ու կուզեի հարցնել գիշերը լավ ե՞ս քնել, ինչ է թե հերթական թույնն ես բաց թողել”,- զայրացած ասաց Շուշան Պետրոսյանը: Շուշանը չհերքեց, որ ցանկություն է հայտնել լինելու Ազգային Ժողովում և արդեն նրան առաջարկություն են արել և ինքը համաձայնել է: Իսկ թե ո՞ր կուսակցությունից հարցին, նա ասաց. “Պարզ չէ՞, որ “Հանրապետական””։ Ո՞ր մեկը համարձակություն կունենար ինձ զանգելու”,- նշեց երգչուհին՝ ավելացնելով, որ Փառք Աստծո, գիտի, թե ով է Նժդեհը: Երգչուհին նշեց նաև, որ այսօր պատրաստվում է համապատասխան փաստաթղթեր ներկայացնել կուսակցությանը, իսկ թե երբ կանդամագրվի ՀՀԿ-ին, ասաց, որ տեղյակ չէ:




Լրահոս