Մարտի 12-ին, ժամը 19.10-ին ահազանգ է ստացվել, որ Շենավան-Արագած ավտոճանապարհի 1-ին կմ-ում բազմաթիվ ավտոմեքենաներ, որոնցից մեկում նորածին երեխա կա, արգելափակվել են ձնակույտի մեջ եւ անհրաժեշտ է օգնություն: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարների եւ գյուղապետի տրամադրած տեխնիկայի ուժերով արգելափակումից դուրս է բերվել 19 ավտոմեքենա, որտեղ եղել է 60 ուղեւոր: Նույն օրը, ժամը 20.02-ին ահազանգ է ստացվել, որ Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհի 2 կմ-ի հատվածում ձնաբուքի մեջ արգելափակվել է ավտոմեքենա եւ անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները 18 ուղեւորի տեղափոխել են Ծաղկահովիտ, 3 ավտոմեքենա վերադարձել է Ալագյազ գյուղ:
Ապարանում ձյան տակ 19 մեքենա է մնացել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ