ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԳՆ-ն կարծես թե չի պատրաստվում որեւէ կերպ միջամտել Սիրիայի հայկական համայնքում կատարվող երեւույթներին, ոչ էլ պաշտոնական մակարդակով անդրադառնալ դրան: Հիշեցնենք, որ փետրվարի սկզբներին կատարված պայթյունից հետո, որի արդյունքում զոհվել է հայ երիտասարդ, սիրիահայերի մի մասը դուրս է եկել այդ  երկրի կառավարության դեմ, իսկ մյուս մասը սատարում է իշխանություններին: Արդյունքում հայկական համայնքը պառակտվել է: ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չմեկնաբանեց այդ հարցը՝ չմեկնաբանելով նաեւ, թե ինչու չի ցանկանում խոսել այդ մասին: ԱԳՆ-ի այս գործելաոճը, թերեւս, նորություն չէ. այս կառույցը նման հարցերում մշտապես վարում է ջայլամի քաղաքականություն՝ խուսափելով հրապարակայնորեն որեւէ կարծիք հայտնելուց կամ տեղեկատվություն տրամադրելուց:




Լրահոս