Երեկ` 13.03 ին, Մարիոթ Արմենիա հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում անցկացված միջոցառման ժամանակ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության ղեկավարը հայտարարեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում իրենց կուսակցությունը սատարելու է ԲՀԿ ին: Միջոցառմանը ներկա ԱԺ և ԲՀԿ փոխնախագահ Սամվել Բալասանյանը ողջունեց ՀԱՍԿ ի` ԲՀԿ ին սատարելու որոշումը և հավելեց, որ գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց կուսակցության համար գլխավոր խնդիրներից մեկը ազատ և արդար ընտրությունների անցկացումն է:
ՀԱՍԿ ը միացավ ԲՀԿ ին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ