Երեկ՝ Ազգային ժողովի ընտրություններում պատգամավորական թեկնածություններ առաջադրելու երկրորդ օրը, մեծամասնական ընտրակարագով ընտրություններին մասնակցելու համար ինքնաառաջադրվել են թիվ 19 ընտրարատարածքային տեղամասից (Արմավիր) անկուսակցական Սեդրակ Սարոյանը և անկուսակցական, անհատ ձեռնարկատեր Ալբերտ Սարգսյանը (Երևան, Նոր Նորք )։ Հիշեցնենք, որ Սեդրակ Սարոյանը ԱԺ գործող պատգամավոր է: Այսպիսով, երեկվա դրությամբ՝ պատգամավորության թեկնածուների առաջադրումները չորս են: Ավելի վաղ թիվ 35 և 10 ընտրատրատեղամասերում առաջադրվել էին Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը և Հայ ազգային կոնգրեսի անդամ Խաչատուր Սուքիասյանը: Ինչ վերաբերում է համամասնական ընտրակարգով առաջադրումներին, ապա երեկվա դրությամբ որևէ կուսակցություն մասնակցության դիմում չէր ներկայացրել:
Մեծամասնականով առաջադրվել են եվս երկու թեկնածու
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ