Մաշտոցի այգում ոստիկանները գողացան վրանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Րոպեներ առաջ Մաշտոցի պուրակում նկատվեց  ոստիկանների մեծ հոսք: Սադրիչ գործողություների այդյունքում  սրճարանի ձախ անկյունում սկսվեց հրմշտոց, ոստիկանները վազեցին այդ ուղղությամբ, բայց բնապահպանները չտրվեցին սադրանքների: Մարդկանց ուշադրությունը մի պահ սևեռվեց դեպի գոռգռացող անձանց կողմը: Այդ վայրկյանների ընթացքում մի խումբ ոստիկանները շրջապատեցին վրանը և թույլ չտվեցին բնապահպաններին մոտ գալ: Ոստիկանները սկսեցին հրմշտել հավաքված քաղաքացիներին: Վրանի մեջից ակտիվիստներից մեկին ոստիկանները  դուրս բերեցին, ում, ի դեպ, ակնոցն ընկել էր գետնին, նա գրեթե ոչինչ չէր տեսնում կիսախավարի մեջ: Այս գործողությունները տեղի ունեցան 21.30-21.45-ի սահմանններում: Բնապահպանները խաղաղ էին, մի մասը զրուցում էր իրար հետ, մյուս մասը տաք թեյ էր խմում: Այժմ ոստիկանների քանակը  մի քանի անգամ գերազանցում է բնապահապանների թվաքանակից: Ու այս ամենը ընդհամենը մի քանի “բուծիկի” համար: Բուծիկները “ապրելու” իրավունք ունեն, իսկ ծառերը` ո՞չ:




Լրահոս