Սանչեսը տեղափոխվեց «Արսենալ». պաշտոնական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չիլիի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Ալեքսիս Սանչեսն արդեն կարիերան կշարունակի Լոնդոնի «Արսենալում»: Անգլիական ակումբը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում նշված է տեղափոխության մասին:

Սակայն տրանսֆերի արժեքը չի նշվում, չնայած, բրիտանական մամուլի տվյալներով, այն կազմել է 32 միլիոն ֆունտ ստերլինգ, իսկ պայմանագիրը 4 տարի ժամկետով է:

Սանչեսը  նոր թիմին կմիանա հուլիսի վերջին, երբ ավարտվի նրա արձակուրդը:




Լրահոս