ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մարզպետը քարոզարշավ չի անում, ուղղակի իր աշխատանքային հանդիպումներն է ունենում կոլեկտիվների հետ»:

Աշոտ Ղահրամանյան aravot.am

Հայաստանի ամենագեներալաշատ մարզի ղեկավարը 4 տարի շարունակ սուս քնած էր, ոչ ոք ոչինչ չգիտեր նրա աշխատանքային հանդիպումների մասին: Ու հանկարծ հիմա արթնացել է, եւ նրա «աշխատանքային հանդիպումները» դարձել են քննարկման առարկա, որոնք երբեմն ուղեկցվում են սպառնալիքներով` ՀՀԿ-ի օգտին չաշխատելու դեպքում: Տեսնես ինչո՞ւ են Հայաստանում հենց ընտրություններից առաջ մեծ ու փոքր չինովնիկներն անսպասելիորեն կարոտում ազգաբնակչությանը: Ինչո՞ւ, օրինակ, մարզպետը հանդիպում չէր ունենում երկու տարի առաջ` լուծելու խաբված գյուղացիների հարցերը, որոնցից մթերված խաղողի գումարը յուրացնում էին գործարարները: Տեղո՞ւմ չէր: 




Լրահոս