Տանտերն այրվածքներ է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես armlur.am -ին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից, Մարտի 15-ին, ժամը 16.42-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզում` Վաղարշապատի Մռավյան 7 տան տանիքից ծուխ է դուրս գալիս: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.51-ին, մարվել` 16.55-ին: Տան ննջասենյակում ծխացել է անկողին: Տանտեր` 1924 թ. ծնված Բաբկեն Մարտիրոսյանը վերջույթների 2-րդ և 3-րդ կարգի այրվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի հիվանդանոց:Բժիշկների գնահատմամբ տուժածի վիճակը միջին ծանրության է:




Լրահոս