Երկրում ՏՏ բնագավառը մեծ զարգացում է ապրում. վարչապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության խորհրդի անդամներն առավոտյան աշխատանքային նախաճաշի ընթացքում քննարկել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարներն ու առաջիկա ծրագրերը: Կառավարության լրատվական ծառայությունից armlur.am-ին տեղեկացնում են, որ մեր երկրում ՏՏ բնագավառը ներկայում բավականին մեծ զարգացում է ապրում. հայաստանյան շուկա են մուտք գործում միջազգային տարբեր ընկերություններ, առկա է աշխատուժի լուրջ պահանջարկ:Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը գոհունակություն է հայտնել ծրագրի իրականացման ընթացքից և համոզմունք հայտնել, որ այն հաջողությամբ կհասցվի իր տրամաբանական ավարտին:Անդրադարձ է կատարվել նաև մարզերում ՏՏ բնագավառի զարգացման խնդրին: Այդ համատեքստում քննարկվել են Գյումրու տեխնոպարկի ուղղությամբ կատարվող աշխատանքները: Առաջարկվել է նույն գաղափարն իրականացնել նաև Վանաձորում:




Լրահոս