Ալավերդիում ԳԱԶել-ը շրջվել է ձորը. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 18-ին` ժամը 20.56-ին, տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Երևանյան խճուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ԳԱԶել մակնիշի 05 58Լ պետհամարանիշով (վարորդ` 1962թ. ծնված Է. Ծատուրով) միկրոավտոբուսը դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել հարակից ձորակը: Հրշեջ-փրկարարները միկրոավտոբուսից դուրս են բերել Էրիկ Ծատուրովին և ուղևոր` 1994թ. ծնված Գեորգի Ծատուրովին, ովքեր տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդի քաղաքի հիվանդանոց: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:




Լրահոս