Այսօր` մարտի 20-ին Երևանում տեղի ունեցել հրդեհ է: Ինչպես դեպքի վայրից armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կեսգիշերն անց ժամը 01.05-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող “Ալեն-Էլեն” ժամանցային կենտրոնի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման կենտրոնի և հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.31-ին, մարվել` 01.35-ին: Հյուրանոցի երկրորդ հարկում այրվել է 4 սենյակ՝ գույքով և միջանցքը՝ մոտ 200 քմ: Հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներով ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն են տեղափոխվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ 31-ամյա Նարիման Սալենիպուրը, 30-ամյա Ալիռեզա Մինային և 30-ամյա Ահմեդ Փոլադբուզը: 25-ամյա Նատիսե Քոնզադին, 32-ամյա Զահրո Ասադը, 24-ամյա Նազդե Նեմալը, 31-ամյա Գարիուսի Մարիամը, 10-ամյա Հուսեին և 4-ամյա Ֆաթիմա Թայլիները և ՀՀ քաղաքացի, 34-ամյա Վահե Միրաքյանը ծխահարվել են և տեղում ստանալով առաջին բուժօգնություն (պարամեդիկների կողմից)՝ տեղափոխվել են “Արմենիա” և “Մուրացան” բժշկական կենտրոններ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանր:
Հրդեհ` Ալեն-Էլեն գիշերային ակումբում (ֆոտո)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ