«Բավարիայի» գլխավոր տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգեն նշել է, որ աշխարհի չեմպիոնների թիմում պահելն ավելի բարդ կլինի: Նրա կարծիքով, թիմի մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի համար բարդ կլինի շարժառիթներ ստեղծել իր ֆուտբոլիստների համար:
«Դա իսկապես բարդ կլինի: Սակայն պետք չէ մոռանալ, որ 2010 թ.-ին «Բարսելոնայի» մի շարք ֆուտբոլիստներ վերադարձան աշխարհի չեմպիոնի կարգավիճակում, իսկ հետո հաղթեցին Իսպանիայի առաջնություն և Չեմպիոնների լիգան:
Մենք շատ ուրախ ենք ոչ միայն մեր թիմում հանդես եկող աշխարհի չեմպիոնների, այլ նաև ամբողջ գերմանական հավաքականի համար»,-հայտարարել է Ռումենիգեն: