«Նախախորհրդարանը» հայտարարություն է տարածել.
«Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մեր երկրում առնվազն երկու տասնամյակ է, ինչ տիրում է ապօրինության ու անպատժելիության մթնոլորտ գրեթե բոլոր բնագավառներում:
Այս ամենից անմասն չի մնացել նաեւ Երեւան քաղաքի կառուցապատումը, որը շատ հաճախ տեղի է ունենում ի հաշիվ հանրային եւ կանաչապատ տարածքների, եւ միաժամանակ, կոպտորեն ոտնահարվում են քաղաքացիների տարրական իրավունքները:
Գիտակցելով, որ բոլոր այս խնդիրները հետեւանք են մեկ հիմնական պատճառի՝ մենք հայտնում ենք մեր վճռականությունը, որ հայ ժողովրդի համախմբմամբ վերացնելու ենք այդ պատճառը՝ հեռացնելու ենք գործող հանցավոր ռեժիմին: Ռեժիմի հեռացման համար արդեն իսկ սահմանված է վերջնաժամկետ՝ մինչեւ Ցեղասպանության 100-ամյակը: Ռեժիմին մնացել է առավելագույնը 39 շաբաթ:
«Ռեժի ́մ, քեզ մնացել է 39 շաբաթ. Ապօրինի շինարարություն»