Լուսանկարն արվել է Երեւանի
Բաղրամյան պողոտայում
Քաղաքացիական ակտիվիստ Վրեժ Զատիկյանը երեկ «Դիմադրիր, ազատվիր, ազատիր» եւ «Պատվիր քո հորն ու մորը» պաստառներով միայնակ գնացել է Սերժ Սարգսյանի նստավայր՝ շնորհավորելու նրա Ամանորը: Վ. Զատիկյանը որոշել է հենց այս օրը շնորհավորել Ս. Սարգսյանին նման ծաղրական ոճով, քանի որ հենց երեկ է հանվել քաղբանտարկյալների եւ նրանց հարազատների տեսակցության արգելքը: