Ոստիկանության պատասխանը Մարդու իրավունքների պաշտպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում հրապարակվել է ոստիկանության գործունեության վերաբերյալ ՄԻՊ զեկույցի պատասխանը, որը ներկայացնում ենք ստորև. “ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ՀՀ ոստիկանության 2011 թ. գործունեության վերաբերյալ հրապարակված գնահատականում ՀՀ քաղաքացիների անձնագրերի տրամադրման գործընթացի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ՀՀ ոստիկանության 2011 թվականի գործունեության վերաբերյալ հրապարակված գնահատականում նշվել է, որ հաճախ անձնագրային և վիզաների վարչությունում ու տարածքային ստորաբաժանումներում անհիմն մերժվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին անձնագրերի տրամադրումըև հաշվառված չլինելու պատճառաբանությամբ:Հայտնում ենք մեր անհամաձայնությունը Մարդու իրավունքների պաշտպանի գնահատականի վերաբերյալ և պարզաբանում հետևյալըև”Բնակչության պետական ռեգիստրի մասին” ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ռեգիստրում ընդգրկվելու համար Հայաստանի Հանրապետության բնակիչը պարտավոր է “Բնակչության պետական ռեգիստրի մասին” ՀՀ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում համապատասխան տեղական ռեգիստրին տրամադրել իր մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 195-րդ հոդվածով սահմանված է վարչական պատասխանատվություն առանց հաշվառման բնակվելու համար:Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2008 թվականի օգոստոսի 18-ի թիվ 12-Ն հրամանով հաստատված անձնագրային գործողությունների կարգի պարզաբանումների 14-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն անձնագիր տալու, փոխանակելու գործողությունը մերժվում է, եթե դիմումատուն հաշվառված չէ բնակչության պետական ռեգիստրում:Այսինքն, պետական ռեգիստրում հաշվառում վարելը և անձնագրավորումը միմյանց հետ փոխկապակցված իրավաչափ ընթացակարգեր են, որոնց շնորհիվ իրացվում է բնակչության պետական ռեգիստրում օրենքով նախատեված քաղաքացու հաշվառվելու պարտականությունը”:




Լրահոս