Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը մեկնել է Սեուլ` մասնակցելու ատոմային անվտանգության գագաթաժողովին, որը կտեւի երկու օր` մարտի 26-27-ը: Ավարտից հետո Սարգսյանը կայցելի Սինգապուր, որտեղ կհանդիպի նախագահի, վարչապետի եւ գործարար շրջանակների հետ: Հետաքրքիր զուգադիպությամբ անցած տարեվերջին Սինգապուր էր մեկնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նրանից հետո` բոլորովին վերջերս` օրեր առաջ, Սինգապուրում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հիմա էլ արդեն պաշտոնական այցով Սինգապուր է մեկնելու Սերժ Սարգսյանը: Թե ինչ է նրանց բոլորին այնտեղ հավաքում, առայժմ դժվար է ասել: Բայց դատելով այդ զուգադիպություններից, անհնար է չկարծել, որ իրականում Քոչարյանն ու Սարգսյանն ընդհանուր շահեր ունեն, եւ իրենց բոլոր խաղերը` ցույց տալու, թե միմյանց հետ «լավ չեն», ընդամենն իշխանության պահպանման նպատակ են հետապնդում:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ