ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի մի բնակչուհի բնակելի շենքի վերելակում հայտնաբերել է մի փաթեթ, որի մեջ` 476 ադամանդ:ՌԴ ՆԳՆ Կրասնոյարսկի քաղաքային վարչությունից այսօր հայտնել են, որ 34-ամյա կինը ,թանկարժեք գտածոնե հայտնաբերել է երեկոյան աշխատանքից տուն վերադառնալիս եւ գտածոն տարել է իր ծանոթ ոսկերչի մոտ: Ուշադիր զննելով թանկարժեք քարերը` ոսկերիչը վստահորեն հայտնել է, որ դրանք ադամանդներ են եւ կինը որոշել է թանկարժեք քարերը հանձնել ոստիկանություն:Իրավապահները միջոցներ են ձեռնարկում փաթեթի տիրոջը հայտնաբերելու ուղղությամբ:
վերելակում գտել է մոտ 500 ադամանդ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ