Էրդողանն ու Ալիևը կքննարկեն ԼՂ սահմանագոտու վերջին իրադարձությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ալփեր Ջոշգունը մեկնաբանել է հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում վերջին իրադարձությունները:

«Տեղեկություններ են ստացվում ճակատային գծում մեր եղբայր-ադրբեջանցիների զոհվելու մասին և դա չի կարող չանհանգստացնել Թուրքիային»,- հայտարարել է նա:

Դեսպանն ասել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ահմեթ Դավութօղլուն և Էլմար Մամեդյարովն արդեն քննարկել են այդ հարցը:

«Ակնկալվում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի հանդիպումը»,- ընդգծել է դեսպանը:




Լրահոս