«Ժամանակ» թերթը գրում է․ «Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում այսօր կվիրահատեն հենակետում վիրավորված ժամկետային զինծառայող Արմեն Պետրոսյանին, որ «Ժամանակ»–ի հետ զրույցում պատմել է հուլիսի 27-ին տեղի ունեցածի մանրամասները։
«Լուսաբացին՝ 5.30-ին, ազատ հերթափոխի դիտորդներ էինք, բարձր ձայն լսվեց, մտածեցի մին է տրաքել, սա սովորական բան է դարձել, բայց սմենչիկս այդ պահին ասաց, որ սնարյադ ա գալիս, չհասցրի փախչել, ընկավ կողքս, ինձ շպրտեց մի 3-4 մետր, հետո աչքերս բացում եմ փոշի ու ծուխ է, բան չի երևում, և փառք Աստծո, ոչ մեկին ոչ մի բան չէր եղել, միայն ինձ, ձեռքերիս մեջ ասկոլկեք են, ոտքս է ջարդված։
Տղաների հետ կապ եմ պահում դիրքերում, եթե ես շուտ դզվեմ, 100 տոկոս կգնամ, էս վիճակով էլ կարենամ պոստ պահել, կգնամ պոստ կպահեմ»,–ասել է Արմեն Պետրոսյանը»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։