«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը մեծ «թափով» բիզնես ծրագրեր է սկսել:
Նա նպատակ ունի ոչ թե ՀՀ-ում կենտրոնացնել իր բիզնեսները, այլ Ռուսաստանի Դաշնություն տեղափոխել դրանք: Տեղեկացանք նաև, որ նա հայտարարել է, թե ՀՀ-ում չի կարողանալու բիզնես ոլորտում արդյունքի հասնել, ուստի՝ ճիշտ կլինի իր գործունեությունը սկսել ՌԴ-ում:
«Ժողովուրդ»-ը փորձել է այդ առիթով զրուցել նախկին ՃՈ պետ Մ. Օհանյանի հետ, սակայն վերջինս ասաց, թե ինքը նպատակ չունի ՌԴ-ում բիզնես ծրագրեր սկսելու:
«Նման խնդիր բացարձակ չկա, Ռուսաստանի Դաշնություն չեմ տեղափոխվել, չեմ տեղափոխվելու ու ՌԴ-ում բիզնես էլ չեմ դնելու», – հայտարարեց մեր զրուցակիցը՝ հրաժարվելով այլ հարցերի պատասխանել: