Այս տարի Փարիզի լողափերում առավել հետաքրքիր է լինելու: Առաջին անգամ այստեղ կազմակերպվող մշակութային ծրագրին կմասնակցի հանրահայտ Լուվր թանգարանը:
Ամառվա այս թեժ պահին Փարիզի ամենաշատ այցելուներ ունեցող թանգարանը իր ցուցադրության մի մասը կտեղափոխի Սենայի ափ՝ մոտեցնելով դրանք հանգստացողներին. տեղեկացնում է Euromag-ը:
Ցուցադրման համար նոր ժամանակավոր ապաստարան կդառնա Տյուիլրիի թունելը, որը կվերածվի ափամերձ ցուցահանդեսի:
Այդպիսով՝ փարիզյան այս ամառն անմոռանալի կդառնա առաջարկվող մշակութային հանգստի բազմազանության շնորհիվ:
Մեկ էլ ե՞րբ կհաջողվի լողալ գետում և միաժամանակ վայելել Վեներայի արձանի գեղեցկությունը: