Մարզահամերգային համալիրն աճուրդի կհանվի 7-րդ անգամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրը 3 օրից 7-րդ անգամ կհանվի աճուրդի: Այսօր արդեն ավարտվել է 6-րդ աճուրդի հերթական վերջնաժամկետը:

Համալիրը 6-րդ անգամ աճուրդի էր հանվել 11 մլրդ 425 մլն 981. 5 դրամով, իսկ 7-րդ աճուրդը կմեկնարկի 10 տոկոս զեղչով՝ 10 մլրդ 283 մլն 383 հազար 350 դրամով:

Հիշեցնենք, որ կառույցն առաջին անգամ աճուրդի էր հանվել մայիսի 19-ին՝ 19 մլրդ 350 մլն դրամով, սակայն գնորդ չլինելու պատճառով հերթական աճուրդներ տեղի ունեցան, և ամեն անգամ համալիրի արժեքը 10 տոկոսով նվազում էր:




Լրահոս