Խոսրովի արգելոցում GIS-համակարգ կտեղադրվի. Ա. Գրիգորյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Խոսրովի արգելոցում ծրագրվում է GIS-համակարգ տեղադրել: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: Նա նշեց, թե համակարգը թույլ կտա օնլայն ռեժիմում հետևել արգելոցների վիճակին` համեմատելով այն տվյալների բազայի ներկայիս պատկերի հետ:

«Իհարկե, դա թանկ հաճույք է, սակայն մենք մտադիր ենք մեր միջազգային գործընկերներից միջոցներ ներգրավել», – հավելեց նախարարը:

Բացի այդ՝ պետությունը նախատեսում է վերակազմակերպել Հայաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող «Արփի լճի» վարձակալության վճարը: «Վարձակալության 30%-ը կփոխանցվի արգելոցին մոտ գյուղեր՝ նրանց ֆինանսական վիճակը բարելավելու նպատակով», – ընդգծեց Ա. Գրիգորյանը:

Բնապահպանության նախարարությունը տարեկան 11 խմ արտեզյան ջուր տնտեսելու աշխատանքներ է իրականացրել: Նախարարը նշեց, թե արտեզյան ջրերի անբարեխիղճ օգտագործողները հիմնականում ջրային տնտեսություններն են:

Նա նշեց նաև, որ կառավարությունը հետեւում է ապօրինի արտեզյան հորատանցքերի փակմանը և այդ նպատակով արդեն 170 մլն դրամ է հատկացրել:

«Մենք արդեն վայրկյանում 340 լիտր կամ տարեկան 11 մլն խմ ընդհանուր դեբիտով մի շարք հորատանցքեր ենք փակել: Իրավապահների և մարզպետարանների աջակցությամբ մեր աշխատակիցները շարունակում են իրենց աշխատանքը», – հայտարարեց նախարարը:

Նա նաև նշեց, որ մոտակա ամիսներին նախատեսվում է մոտ 40 հորատանցք փակել:




Լրահոս