Աբխազիայում այսօր նախագահական ընտրություններ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աբխազիայում օգոստոսի 24-ին տեղի են ունենում նախագահական ընտրություններ: Երկրի ղեկավարի աթոռին հավակնում է չորս թեկնածու՝ Ռաուլ Խադջիմբան, Ասլան Բժանիան, Միրաբ Կիշմարիան և Լեոնիդ Դզապշբան, հայտնում է vesti.ru-ն:

Տվյալների բազայում մոտ 130 հազար ընտրողների անուններ կան, բայց, օրինակ նախորդ նախագահական ընտրություններին մասնակցել էր 106 հազար մարդ: Այս անգամ սպասվում է ընտրողների թվի նվազում. Գալսկի շրջանի 20 հազար ընտրողներ զրկված են ընտրելու իրավունքից՝ կապված անձնագրերի խնդիրների հետ:

Ընտրատեղամասերը բացվել են 08:00, իսկ ընտրությունները կավարտվեն 20:00: Ինչպես սպասվում է, նախնական արդյունքները կհաղորդեն օգոստոսի 25-ի առավոտյան, իսկ պաշտոնական տվյալները՝ երկրի օրենսդրության համաձայն, պետք է հաղորդվեն ընտրություններից հետո երեք օրվա ընթացքում:

Հիշեցնենք, որ երկրի ղեկավարի ընտրություններն անց են կացվում այն բանից հետո, երբ այս տարվա մայիսին ընդդիմադիրների ելույթները հանգեցրին նախկին նախագահ Ալեքսանդր Անկվաբի հրաժարականին, հիշեցնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




Լրահոս