«Ձայնով» տարբեր լեզուներով տեղեկություն որոնողներն արդեն առավել հարմարավետ կարող են օգտվել Google-ի ձայնային որոնումից:
Բոլոր Android սմարթֆոններիհամար հասանելի է դարձել Google-ի որոնման նորացված հավելվածը, որն ապահովում է ֆունկցիոնալություն «բազմալեզվության համար»: Ընդհանուր առմամբ՝ Google ձայնային որոնումը հասանելի է 50 լեզվով:
Բնականաբար սահմանափակումներ կրկին գործում են: Օրինակ՝ մի քանի լեզվով արտահայտությունները հավելվածը նախկինի պես չի հասկանում: