ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը կորոշվի հոկտեմբերի 10-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ամփոփել է Մաքսային միության երկրների ղեկավարների, Ուկրաինայի նախագահի և ԵՄ ներկայացուցիչների մասնակցությամբ Մինսկում տեղի ունեցած գագաթաժողովի արդյունքները:

Tengrinews.kz-ի հաղորդմամբ, Նազարբաևը տեղեկացրել է, որ որոշում է ընդունվել հոկտեմբերի 10-ին Մինսկում բանակցություններ տեղի կունենան, որի շրջանակներում նախատեսվում է լուծել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի ու Ղրղզստանի անդամակցության հարցը:

Ղազախստանի ղեկավարը նաև պատմել է, որ գագաթաժողովի թեմաներից մեկը եղել է Ուկրաինայի՝ ԵՄ ասոցացման հարցը:




Լրահոս