ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՏԵՍՆԵՆՔ
«Միավորված հայեր» կուսակցությունն առաջիկա ընտրություններին հանդես է գալու այն պատասխանատվությամբ, որ իրենից սպասելիքը շատ մեծ է: Այդ մասին  հայտարարել է կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Երանոսյանը: «Հաշվի առնելով, որ «Միավորված հայեր» կուսակցությունն առաջին անգամ է մասնակցում խորհրդարանական ընտրություններին,  կուսակցությունը` որպես նոր ուժ, շատ բան է ասելու հասարակությանը, իր ընտրողներին, չկողմնորոշված զանգվածին»,-խոստացել է Երանոսյանը:

ԳԱՅԱՆԵ՛, ՉԾԵԾԵՍ
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, թիվ 1 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Ռուբեն Հայրապետյանն իրեն վիրավորված կզգա նույն ընտրատարածքում իր թեկնածությունն առաջադրած Գայանե Առուստամյանի հետ բանավեճում նրան հաղթելով, ուստի պատրաստ է բանավիճել միայն Հայ ագզային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Այս մասին Հայրապետյանն ասել է NEWS.am-ին` նշելով, թե վախենում է, որ Գայանե Առուստամյանը կարող է ծեծել իրեն: «Լավ է` բռնցքամարտի մրցման չի հրավիրել: Թող ինքը գնա, իր առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ բանավիճի, որին ժամանակին քննադատում էր»,-ասել է Հայրապետյանը:

ԱՆԳՐԱԳԵՏ ՍՊԱՅԱԿԱԶՄ
ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը պարզաբանել է, թե ինչու են «Եղնիկներ» զորամասում այդքան շատ միջադեպեր տեղի ունենում: «Այսօրվա սպան մի քիչ ծանրաբեռնված է: Լինելով «Եղնիկներ»-ում` սպան գիշեր-ցերեկ այնտեղ հերթապահություն է անում, ընտանիք չի տեսնում: Այդ ծանրաբեռնվածությունը, որն ընկած է սպայի վրա, պատճառներից մեկն է, որ նա թերի է աշխատում»,-սպաներին փորձել է արդարացնել  հրամանատարը` հավելելով, որ երկրորդ պատճառն անգրագիտությունն է, քանի որ հասարակությունից բանակ եկած սպան ու զինվորը «լուրջ կրթման կարիք ունեն»:

ՄԻՏՈՒՄ Է ՏԵՍՆՈՒՄ
Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մորը` Ալլա Հովհաննիսյանին, ընտրացուցակում չեն ընդգրկել: Դրա մեջ թիվ 1 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Գայանե Առուստամյանը միտում է տեսնում. «Ես դա անհարգալից վերաբերմունք եմ գնահատում, վախի մթնոլորտը խորացնելու տարր»,-Aravot.am-ին ասել է թեկնածուն:

ԿԻՆՆ Է ԽՆԴՐԵԼ
Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, ՀՀԿ համամասնական ցուցակի 21-րդ տեղում գտնվող Դերենիկ Դումանյանը, Տիգրան Խզմալյանի կնոջ` Նարինե Արզումանյանի` ՀՀԿ ցուցակում ընդգրկվելու հետ կապված,  հայտարարել է, որ  Խզմալյանի կինը նրան անձամբ է խնդրել ՀՀԿ ցանկում ընդգրկվելու համար: «Երեկ` ապրիլի 10-ին, Տիգրան Խզմալյանն իսկապես այցելել է ինձ եւ ներողություն խնդրել այն բանի համար, որ ինքն իր կնոջը համաձայնություն տալուց առաջ չի պատկերացրել, թե դա որքանով կարող է ազդել իր, այսպես կոչված, «իմիջի» վրա: Նա ինձնից թույլտվություն էր խնդրում, որպեսզի կինը դիմի Կենտրոնական ընտրական հանձնաժողով` ցուցակից դուրս գալու համար»: Տիգրան Խզմալյանը երեկ` երեկոյան, facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ կինն ինքնաբացարկի դիմում է գրել` խոստանալով ավելի ուշ հանդես գալ մեկնաբանություններով:




Լրահոս