Սենատորն Օբամային անվանել է «արջ» Պուտինի դեմ պայքարող «կատվի ձագ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան Թեքսաս նահանգից սենատոր Տեդ Կրուզը Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային համեմատել է «կատվի ձագի» հետ, որը ստիպված է դիմակայել «ռուսական արջին»: Նա նշել է, որ ՌԴ ղեկավարը գործում է առանց վախենալու, քանի որ Եվրոպայում Ամերիկայի դաշնակիցները «վախենում են ինչ-որ քայլեր անել՝ իրենց առջևում չտեսնելով ԱՄՆ-ի նախագահին»:

Տեդ Կրուզը գտնում է, որ նահանգները պետք է ուժեղացնեն տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա: Դա հնարավոր է անել՝ ավելացնելով ամերիկյան գազի արտահանումը, ինչը կբերի գազի շուկայական գնի անկման. տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում անելով The Washington Times-ին:




Լրահոս