Հոլիվուդյան հայտնի դերասան Մորգան Ֆրիմանը կյանքում իրագործել է այն, ինչ կարող էր բլոկբաստերի տեսարան լինել: Տորոնտոյի կինոփառատոնի ճանապարհին 77-ամյա օսկարակիր դերասանը բարեհաջող վայրէջք է կատարել իր անսարք ինքնաթիռով: «Փախուստ Շոուշենգից» և «Միլիոնանոց փոքրիկը» ֆիլմերի աստղը Կանադայում գտնվող իր տանից Միսսիսիպի է թռել իր անձնական ինքնաթիռով: Տորոնտոյում նա պետք է ներկայացներ «Ռութը և Ալեքսը» ֆիլմը: Արդյունքում՝ նա ֆիլմի պրեմիերայից 1.5 ժամ ուշացել էր:
Տեղի ունեցածը դերասանը բացատրել է տեխնիկական անսարքություններով:
Ֆրիմանը պատմել է, որ անսարքությունը հայտնաբերվել է օդում և 10 րոպե թռիչքից հետո նա ստիպված է եղել վերադառնալ: Իր արկածի մասին նա շատ հանգիստ է պատմել` ընդգծելով, որ ոչ մի վտանգ չի եղել: Դերասանը վայրէջք է կատարել և փոխել ինքնաթիռը:
Ֆրիմանն օդաչուի վկայական է ստացել 12 տարի առաջ: Նա 2 անձնական ինքնաթիռ ունի: