Երեկ Կարմիր Խաչի միջազգային պատվիրակությունն այցելել է հայ-ադրբեջանական սահմանը հատած Սարգիս Անանյանին և ընտանիքի մասին տեղեկություն փոխանցել: Այս մասին Armlur.am-ի թղթակցին տեղեկացրեցին ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակից:
Հիշեցնենք, որ Սարգիս Անանյանի քույրը սեպտեմբերի 4-ին եղբոր անհետացման մասին ոստիկանությունում հաղորդում է տվել, և Նոյեմբերյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում: