Ոչ ոքի արդյունքն ավելի տրամաբանական կլիներ. Կասիլյաս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը «Ատլետիկո»-ի դեմ խաղից  հետո (1:2)  կիսվել է իր տպավորություններով:

«Երկրորդ խաղակեսում մենք վերահսկում էինք խաղը և Թուրանի գոլային դրվագից բացի «Ատլետիկո»-ն շատ հնարավորություններ չուներ: Միգուցե արդյունքն այնքան էլ արդարացի չէ, և ոչ ոքին ավելի համապատասխան արդյունք կլինել:

Սակայն «Ատլետիկո»-ն կարողանում է հաղթող դուրս գալ այսպիսի խաղերում և պետք է նրանց շնորհավորենք հաղթանակի առթիվ, որը և մենք անում էին միշտ, երբ նրանք հաղթում էին: Մենք շատ ենք այդպիսի գոլեր բաց թողնել և պետք է վերլուծենք դրանք», – դարպասապահի խոսքերն է մեջբերում Marca-ն: .

Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած դերբիի ժամանակ «Արքայական ակումբ»-ը սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց «Ատլետիկո»-ին:

 




Լրահոս