3278 մահացածի անուն ընտրացուցակներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանությունը մարտի 27-ից մինչև ապրիլի 27-ն ընկած ժամանակահատվածում Քաղաքացիական կացության ակտերի գրանցման պետական մարմիններից, լրատվամիջոցներից, նախընտրական շտաբերից ստացել, ստուգել և մշակել է մահվան դեպքերի վերաբերյալ 4462 տեղեկություն: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունից:Ստուգման արդյունքում՝ մահվան 3278 դեպքերի վերաբերյալ տեղեկությունները հաստատվել են, 299-ը` հերքվել:34 անձի մահվան վերաբերյալ տեղեկությունները հնարավոր չի եղել պարզել: Ստուգման փուլում են գտնվում 99-ը: ՀՀ ընտրողների ռեգիստրում 752 անձի անհատական տվյալներն առկա չեն եղել:Ընտրացուցակներում առկա անճշտությունների վերաբերյալ ԱՎՎ-ում գործող Թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 134 ահազանգ` 196 անճշտության վերաբերյալ:Այսպես, ստացվել են հետևյալ բնույթի ահազանգեր.ընտրացուցակներում ընդգրկված մահացած անձանց վերաբերյալ՝ 19, ընտրացուցակում առկա, սակայն հաշվառում չունեցող անձի վերաբերյալ՝ 1, այլ անձի պատկանող բնակելի տարածությունում բնակության իրավունք չունեցող քաղաքացիների հաշվառման վերաբերյալ՝ 40, ՀՀ-ից դուրս գտնվող, սակայն ցուցակում ընդգրկված լինելու վերաբերյալ՝ 9, հաշվառված, սակայն ցուցակներում ընդգրկված չլինելու վերաբերյալ՝ 61, հասցեի բացակայության վերաբերյալ՝ 1,ընտրական գործընթացի, քվեարկության կարգի, անճշտությունների շտկման, ինչպես նաև լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու վերաբերյալ՝ 65 ահազանգ:Բոլոր ահազանգերը պատշաճ կերպով ստուգվել են, հայտնաբերված անճշտությունները շտկվել են, իսկ խորհրդատվական հարցերին տրվել են սպառիչ պարզաբանումներ:ՀՀ ոստիկանությունը վերստին հիշեցնում է, որ համապատասխան ատյաններից յուրաքանչյուր մահացած անձի վերաբերյալ տեղեկություններ ստանալու դեպքում Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը բնակչության պետական ռեգիստրից հանում է նրա տվյալները:




Լրահոս