«Ռեալ»-ը շարունակում է շատ գոլեր խփելու ավանդույթը» (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի Լա լիգայի չորրորդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը 8:2 հաշվով հաղթանակ տարավ «Դեպորտիվո»-ի նկատմամբ: «Արքայական ակումբ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսն իր գոհունակությունն է հայտնել հաղթանակի առթիվ և ուրախություն արտահայտել գոլեր խփած թիմակիցների համար:

«Ֆուտբոլում հաճախ է լինում, որ ստիպված ես լինում դժվար պահերը հաղթահարել, այսպիսիները, որոնք բնորոշ չեն մադրիդցիներին:  Բայց պետք չէ տխրել դժվարությունների պատճառով, այլ պետք է դրանք հաղթահարել: Այսօր մենք կարողացանք շարունակել շատ գոլեր հեղինակելու ավանդույթը, որը սկսել էինք Չեմպիոնների լիգայում: Այժմ պետք է այդ ավանդույթը պահպանենք նաև մյուս խաղերի համար:

«Ռեալ»-ի խաղի գլխավոր փոփոխությունն արդյունքն է: Երբ թիմը լավ է խաղում, իսկ գնդակն էլ դարպասում է հայտնվում, ամեն ինչ ավելի հեշտ է դառնում: Հաղթանակները կարևոր են նաև հոգեբանական առումով, դրանք բարձրացնում են տրամադրությունն ու հաջորդ խաղերին մասնակցելու տրամադրվածությունը: Մենք շատ ուրախ ենք այսօրվա հաղթանակի համար: Եվ շատ հաճելի է, որ աչքի ընկան թիմի նորեկները: Հույս ունեմ, որ նրանք կշարունակեն օգուտ բերել ակումբին», – Ռամոսի խոսքերն է մեջբերում մադրիդցիների պաշտոնական կայքը:

Իսպանիայի առաջնությունչորրորդ տուր

«Դեպորտիվո» – «Ռեալ»՝ 2:8

Հարիս Մեդունյանին, 51 (11մ.), Նիկոլաս Տոչե, 84 – Կրիշտիանու Ռոնալդու, 29, 41, 77, Խամես Ռոդրիգես, 36, Գարեթ Բեյլ, 66, 75, Խավիեր Էրնանդես, 87, 90+3




Լրահոս