Հայկական ժամանակ. Հերթական բռնության դեպքն է արձանագրվել. հարձակման է ենթարկվել իրավապաշտպան Արման Վեզիրյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ երեկոյան նախընտրական քարոզարշավի խոչընդոտման և բռնության հերթական դեպքն է արձանագրվել: Հարձակման է ենթարկվել «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Արման Վեզիրյանը: Դեպքը տեղի է ունեցել թիվ 11 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու, Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող Արշակ Բանուչյանի նախընտրական շտաբի ակտիվիստներին ուղեկցելիս, որոնք Սեդրակ Սարգսյան փողոցում նախընտրական քւսրոգչանյութեր բաժանելիս են եղել: Երբ Բանուչյանի շտաբի ակտիվիստները քարոզչական թերթիկ են դրել տներից մեկի դոանը, դուրս է եկել 45-50 տարեկան մի տղամարդ և սկսել գոռգոռալ: Արման Վեզիրյանը մոտեցել է նրան և փորձել հանգստացնել, բայց տղամարդը հարձակվել է նրա վրա և բռունցքով հարվածել դեմքին: Վեզիրյանից երեկ թերթը տեղեկացել է, որ նա կատարվածի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, և նրան տրվել է դատաբժշկի ուղեգիր:




Լրահոս