Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է մամուլի ազատության մասին իր հերթական տարեկան զեկույցը, ըստ որի Հայաստանի մամուլն “անազատ” է և մեր պետությունը 65 միավորով վարկանշային աղյուսակում զբաղեցնում է 149-րդ տեղը: Հարևան երկրներից Հայաստանը զիջում է Վրաստանին ու Թուրքիային, որոնք ունեն “մասնակի ազատ մամուլ” և կիսում են համապատասխանաբար 111-րդ ու 127-րդ տեղերը: Վրաստանի մասին ասված է, որ այն զգալի առաջընթաց արձանագրած միակ երկիրն է: Ըստ Freedom House-ի, Վրաստանն ունի “մասնակի ազատ” մամուլ և անցյալ տարվա ընթացքում բարելավել է իր դիրքերը` միավորները 55-ից հասցնելով 52-ի: Վրացական առաջընթացն ապահովել են նոր պարբերականների հիմնումն ու կառավարությանը խստորեն քննադատող մեդիախմբին գործունեության արտոնագրի տրամադրումը:
Ադրբեջանն ու Ռուսաստանը 80 միավորով և “անազատ” մամուլով աղյուսակի 172-րդ տեղում են, իսկ Իրանը` 92 միավորով` 192-րդն է:
Արևելյան Եվրոպայի ու երկրներին վերաբերող բաժնում նշվում է, որ տարածաշրջանի երկներից 7-ն ունեն ազատ մամուլ, 13-ը` մասնակի ազատ, իսկ 9-ը` անազատ: Ընդհանուր առմամբ, դա նշանակում է, որ Արևելյան Եվրոպայի երկրների կեսից ավելիում “բնակչությունն ապրում է անազատ մեդիա միջավայրում և միայն 15%-ը ազատ մամուլի մատչում ունի, ինչը նվազագույն ցուցանիշն է 2003-ից սկսած: Շեշտվում է, որ անցյալ տարվա ընթացքում մամուլի ազատության ցուցանիշով տարածաշրջանում զգալի հետընթաց է արձանագրվել, գրեթե բոլոր առումներով` իրավական, քաղաքական և տնտեսական: Հատկապես լուրջ խնդիրներ կան Հունգարիայում և Մակեդոնիայում, չնայած, ընդհանուր, եվրասիական տարածաշրջանի ցուցանիշը փոփոխության գրեթե չի ենթարկվել, ի հաշիվ դրական տենդենցը պահպանած կենտրոնական և արևելյան Եվրոպայի երկրների: “Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում են աշխարհի մասշտաբով վատագույն երկրներից 3-ը` Բելառուսը, Ուզբեկստանն ու Թուրքմենստանը, ինչպես նաև, մամուլի ազատության տեսանկյունից “հատուկ մտահոգություն” առարկա երկրները` Ռուսաստանը, Ադրբեջանն ու Ղազախստանը: Ռուսաստանում, օրինակ, անկախ լրագրությունը հետապնդվում է վերահսկելի իրավապահ համակարգի կողմից, լրագրողների դեմ հարձակումներն ու սպանությունները մնում են չբացահայտըված, իսկ ավանդական լրատվամիջոցների զգալի մասը վերահսկվում է պետության կողմից: Իրավիճակը չնչին դրական փոփոխություններ է ունեցել անցյալ տարվա խորհրդարանական ընտրությունների և դրանց ուղեկցած բողոքի ալիքի ընթացքում: Այնուամենայնիվ, մամուլը դեռ նոր բեկում պետք է ունենա հանրությանը հասանելի լինելու համար, մարտնչելով քաղաքական, տնտեսական, իրավական ու ոչ իրավական միջոցների դեմ”, – ասված է զեկույցում: Շեշտվում է, որ անցյալ տարվա ընթացքում մամուլի ազատության ցուցանիշով տարածաշրջանում զգալի հետընթաց է արձանագրվել, գրեթե բոլոր առումներով` իրավական, քաղաքական և տնտեսական: Հատկապես լուրջ խնդիրներ կան Հունգարիայում և Մակեդոնիայում, չնայած, ընդհանուր, եվրասիական տարածաշրջանի ցուցանիշը փոփոխության գրեթե չի ենթարկվել, ի հաշիվ դրական տենդենցը պահպանած կենտրոնական և արևելյան Եվրոպայի երկրների: Համաշխարհային մակարդակով առաջատերները կրկին սկանդինավյան երկրներն են` Ֆինլանդիան, Նորվեգիան ու Շվեդիան: