«Լիվերպուլ»-ը ցանկանում է ձեռք բերել Բենզեմային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լիվերպուլ»-ը մտադիր է ձեռք բերել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեմային, հայտնում է Daily Star-ը: Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը ցանկանում է իր ակումբում տեսնել ֆրանսիացի հարձակվողին:

Հրատարակության տվյալներով, չնայած նոր պայմանագրի ստորագրմանը, ֆրանսիացու կարգավիճակն իսպանական ակումբում անկայուն է, այդ պատճառով նա կարող է լքել ակումբը: Նշվում է, թե «Լիվերպուլ»-ը պատրաստ է Բենզեմայի համար վճարել 40 մլն ֆունտ ստերլինգ:

26-ամյա ֆուտբոլիստը «Ռեալ»-ի կազմում հանդես  է գալիս 2009թ. անցկացրել է ակումբի կազմում 232 խաղ և դարձել 113 գոլի հեղինակ:




Լրահոս