Ժողովուրդ.Վազգեն Խաչիկյանի գործն ուժային կառույցները կրկին սկսել են փորփրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ըստ “Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի գործն ուժային կառույցները կրկին սկսել են “փորփրել”: Հատկապես Աժ ընտրությունների ավարտից հետո գործը լայն թափ է ստանալու: Թերթը հիշեցնում է, որ գործը հարուցվել է կենսաթոշակների յուրացման և պաշտոնական դիրքի չարաշահման դեպքերով: “Ժողովուրդ”-ը զրուցել է Խաչիկյանի հետ` պարզելու համար`նրան դատախազությունից կամ ոստիկանությունից կրկին հրավիրել են, թե ոչ: “Ո՛չ, Ձեր տեղեկությունը ճիշտ չէ”,- կտրուկ պատասխանել է Խաչիկյանը: Ու քանի որ նա վերջին շրջանում կուսակցական աշխատանքներում առանձնապես ակտիվություն չի ցուցաբերում` իր հայրենի Ախթալայի հարևանությամբ գտնվող Ալավերդի քաղաքում չի մասնակցել Սերժ Սարգսյանի հետ ընտրողների հանդիպմանը, թերթը հետաքրքրվել է, թե ինչու չի աշխատում ՀՀԿ-ի համար: “ՀՀԿ-ի քարոզարշավին մի մարդ է մասնակցում` հանրապետության նախագահը, պիտի պարտադիր հեռուստատեսությամբ երևա՞նք, ես Հանրապետականի համար ձայն եմ տալու և իմ հարազատներին հորդորելու եմ ՀՀԿ-ին ձայն տան, էսքանը”,- ասել է Խաչիկյանը:




Լրահոս