Մոսկվան նախապատրաստում է Գարեգին II-ի և Փաշազադեի հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն Մոսկվայում հանդիպել է պատրիարք Կիրիլի հետ: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, երկու երկրների հոգևոր առաջնորդները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը:

«Մենք քաղաքական գործիչներ չենք, սակայն կարող ենք օգնել քաղաքական գործիչներին: Մենք կարծիքներ փոխանակեցինք այդ հարցի շուրջ», – ասել է Փաշազադեն:

Մուսուլմանների հոգևոր առաջնորդը հայտնել է, որ քննարկվել է նաև Հայաստանի կաթողիկոս Գարեգինի հետ հանդիպման հարցը: «Մոտ ժամանակներս կարող է եռակողմ հանդիպում կայանալ՝ իմ, պատրիաք Կիրիլի և Գարեգին կաթողիկոսի մասնակցությամբ»,- ասել է նա: Փաշազադեի խոսքով, հանդիպման ժամկետը պետք է հստակեցվի:




Լրահոս