ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ Նաիրա Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանն ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր այս լուսանկարն ու գրառում էր կատարել. «Մարդ էլ սենց ազգանուն ունենա )))))) Բոսնիայի մաս կազմող Սերբական հանրապետության ամենահարուստ թեկնածուն ա )))))))))»:

 

 

 

ՀԱՐՑ. Ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու հետեւանքով մի շարք վարչական ակտեր եմ ստացել, որոնց վճարումների մի մասը կատարել եմ, մյուս մասը՝ ոչ: Սակայն ջրի խողովակի անսարքության պատճառով՝ բնակարանս ամբողջությամբ հայտնվել է ջրի մեջ, որի հետեւանքով վճարված անդորրագրերը վնասվել են եւ անհետացել: Դիմել եմ բանկերին՝ անդորրագրերի պատճենները ստանալու համար, սակայն նրանք ինձ չեն տրամադրել կրկնօրինակները՝ տարբեր պատճառաբանություններով: Խնդրում եմ պատասխանել, ո՞ւմ կարող եմ դիմել վճարած անդորրագրերի կրկնօրինակները ստանալու համար:

Արմեն Ղահրամանյան (46 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան Ձեր գրության՝ տեղեկացնում ենք, որ վճարված անդորրագրերի կրկնօրինակները ստանալու համար հաճախորդը պետք է դիմի ՀՀ-ում գործող այն բանկերին, որտեղ կատարել է համապատասխան գործարքները: Եթե վերոնշյալ գործընթացի արդյունքում հաճախորդը նկատի իր իրավունքի խախտում, որի արդյունքում նա կկրի դրամական վնաս, ապա նա կարող է դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին:
«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ մինչեւ պահանջը ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացնելը հաճախորդը պետք է կազմակերպությանը ներկայացնի բողոք-պահանջ, նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ կազմակերպությունը պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասում նշված բողոք-պահանջը ստանալու պահից տասն աշխատանքային օրվա ընթացքում հաճախորդին գրավոր տրամադրել վերջնական պատասխան, նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ կազմակերպության վերջնական պատասխանը ստանալու պահից կամ տասն աշխատանքային օրվա ընթացքում այն չստանալու դեպքում հաճախորդն իրավունք է ձեռք բերում պահանջ ներկայացնելու ֆինանսական համակարգի հաշտարարին:
Նշենք նաեւ, որ հաճախորդը պետք է պահպանի բողոք-պահանջի իր օրինակը՝ կազմակերպության կողմից այն ստանալու փաստի հավաստմամբ: Տասն աշխատանքային օրվա ընթացքում պատասխան գրություն չստանալու դեպքում բողոք-պահանջի այդ օրինակը հիմք է հանդիսանում ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու համար:

Ֆինանսական հաշտարարի գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հատկապես երթեւեկության կանոնները խախտելու հետեւանքով վարչական տույժերի եւ տուգանքների մարման հետ կապված վերջին ամիսներին չափազանց շատ են քաղաքացիների իրավունքների խախտման դեպքերը: Հուսանք՝ նոր օրենքը կշտկի իրավիճակը: Ինչ վերաբերում է կոնկրետ բանկերի վարքագծին, կարծում ենք, որ այս դեպքում մեզ դիմած քաղաքացին հնարավորություն ունի ֆինանսական հաշտարարի միջոցով հետամուտ լինել իր իրավունքների վերականգնմանը:

 

 

 

ՀԱՐՑ. Ի՞նչ չափով է նշանակվում զինծառայողների հաշմանդամության կենսաթոշակը:

Հայկ Հարությունյան (41 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Զինծառայողների հաշմանդամության կենuաթոշակը նշանակվում է հետեւյալ չափերով՝
ա) 1-ին խմբի հաշմանդամներին՝ ամuական դրամական բավարարման եւ uննդի
փոխհատուցման գումարի 70 տոկոuի չափով, բայց ոչ պակաu Հայաuտանի
Հանրապետության oրենuդրությամբ uահմանված բազային (5800դրամ) կենuաթոշակի 200 տոկոuից.
բ) 2-րդ խմբի հաշմանդամներին՝ ամuական դրամական բավարարման եւ uննդի
փոխհատուցման գումարի 60 տոկոuի չափով, բայց ոչ պակաu բազային կենuաթոշակի 150 տոկոuից.
գ) 3-րդ խմբի հաշմանդամներին՝ ամuական դրամական բավարարման եւ uննդի
փոխհատուցման գումարի 40 տոկոuի չափով, բայց ոչ պակաu բազային կենuաթոշակից:

«ԷԽՈ» հասարակական կազմակերպություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք նաեւ, որ զինծառայողներին հաշմանդամության կենսաթոշակ, իսկ կերակրողին կորցնելու դեպքում` նրանց ընտանիքների անդամներին սոցիալական կենսաթոշակ է նշանակվում՝ անկախ ծառայության տեւողությունից: Ամեն դեպքում, կարծում ենք, որ պետության կողմից հատկացվող ներկայիս աջակցությունը չափազանց փոքր է՝ ի հատուցումն այն անգնահատելի ծառայության, որի արդյունքում զինծառայողները դարձել են հաշմանդամ:




Լրահոս