ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին անդրադարձավ Վերին Լարսի ավտոճանապարհին: Նա պատասխանում էր ՕԵԿ խմբակցության պատգամավոր Լևոն Դոխոլյանի այն հարցին, թե այժմ ինչ վիճակում է գտնվում ավտոճանապարհը:
«Ինչ կատարավում է այսօր Լարսում, ՀՀ-ի և Վրաստանի համար մեծ խնդիրներ է առաջացնում: Բայց մենք հանձնաժողով չենք կազմելու, քանի որ իրենց հետ աշխատում ենք ամենօրյա ռեժիմով: Այս պահին մեքենաներն անցնում են սահմանը, հերթագրվում են, քանի որ անձրևային եղանակ է, և ամեն հորդառատ անձրևի հետո անհարմարություններ են ստեղծում:
Ինչ մնում է այդ հարցի ուսումնասիրությանը, ես եղել եմ այնտեղ: Ընդհանրապես Վերին Լարսի վիճակը բարդ է, և բարդ լուծելի: Վրաստանի մեր գործընկերներն ամեն ինչ անում են այդ խնդիրները լուծելու համար», – ընդգծեց նա: