ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ հոկտեմբերի 1-ին կազմել է 407.58 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.02 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 514.12 դրամ (աճել է 0.63 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 660.61 դրամ (աճել է 0.34 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 10.28 դրամ (նվազել է 0.04 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 224.21 դրամ, ոսկին՝ 15,941.02 դրամ, պլատինը՝ 17,035.2 դրամ:
Հոկտեմբերի 1-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407 դրամ: