Դոնեցկում Կարմիր Խաչի ներկայացուցիչ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինացի զինվորականների կողմից Դոնեցկի ռմբակոծման ժամանակ ականն ընկել է Կարմրր Խաչի Միջազգային կոմիտեի Դոնեցկի ներկայացուցչության գրասենյակի վրա:

Աշխարհազորայինների պնդմամբ, արդյունքում Շվեյցարիայի քաղաքացի է զոհվել, տեղեկացնում է Интерфакс-ը:

ԿԽՄԿ մամլո ծառայությունը հաստատել է ռմբակոծության ժամանակ կազմակերպության արտասահմանցի աշխատակցի զոհվելու փաստը՝ չհայտնելով զոհվածի անունը:

Պաշտոնական Կիևը կատարվածի պատասանատվությունը բարդել է աշխարհազորայինների վրա:




Լրահոս